Մեծ Բրիտանիան ճանաչում է փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։ Այս մասին Երեւանում, մարտի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարեց Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սայմոն Ֆրեյզերը։

Նան նշեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը հիմնականում դրական է գնահատել ընտրությունների արդյունքները, թեեւ բարձրացվել են մի քանի խնդիրներ, որոնց հաջորդել են մեկնաբանություններ: «Այնուամենայնիվ, մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները։ Մենք նաեւ համարում ենք, որ նույնիսկ եթե գործընթացը կատարյալ չի եղել, արդյունքներն արտացոլում են իրականությունը։ Հնարավոր է՝ պետք է դասեր քաղել։ Կարեւոր է, որ բոլոր կողմերը ձգտեն դրան, ինչպես նաեւ համագործակցեն երկրի բարօրությանն ուղղված հետագա առաջընթացի ճանապարհ գտնելու»։

Անդրադառնալով բողոքի ակցիային, որը տեղի ունեցավ նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ, Ֆրեյզերը նշեց, որ տեղյակ է այդ միջոցառումների մանրամասներին, սակայն չի կարող դրանք մեկնաբանել. «Սակայն, իհարկե, մենք պաշտպանում ենք մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը։ Խաղաղ ինքնաարտահայտումը ժողովրդավարության մասն է»։