Վաշինգթոնի կենտրոնում, այսօր` մարտի 11-ին, ժամը 02:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին), հրաձգության հետեւանքով 11 մարդ է վիրավորվել: Չարագործները եղել են երկու մեքենաներում, որտեղից նրանք կրակ են բացել Նյու Յորք ավենյուի շենքերից մեկի մոտ հավաքված մարդկանց խմբի ուղղությամբ, գրում է Washington Post-ը:

Հանցագործության դրդապատճառները դեռեւս անհայտ են: Ոստիկանության վարկածով` երկու խմբերի միջեւ վեճը կարող էր ծագել մոտակայքում գտնվող գիշերային ակումբի ներսում, որը փակվել էր դեպքից 15 րոպե առաջ, հաղորդում է Fontanka.ru-ն: