ԱՄՆ իշխանություններն արտաքսել են վնեսուելացի երկու դիվանագետների` ի պատասխան վենեսուելական իշխանությունների քայլի, որոնք Ուգո Չավեսի մահվանից հետո երկրից վտարել էին ամերիկյան երկու ռազմական կցորդներին:

Դիվանագետներ Խոսե Մոնտանես Օլիվարեսը եւ Վիկտոր Կամկարո Մատան ԱՄՆ-ը լքել են մարտի 10-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետների արտաքսումը Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրան բացատրել էր նրանով, թե վերջիններս  իբր ապակայունացրել են երկրում իրավիճակը: