Վատիկանում պաշտոնապես սկսվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրության Կոնկլավը: 115 կարդինալներ ուղղվել են դեպի Սիքստինյան կապելլա, որտեղ պետք է անցկացնեն պոնտիֆիկի թեկնածության քվեարկության առաջին փուլը:
Պատմական իրադարձության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իր հետ երկու օգնական՝ քարտուղար եւ թիկնապահ, հրավիրել: Բոլոր ներկաները նախապես տեղի ունեցող դեպքերը չհրապարակելու երդում են տվել:
Հոգեւորականներին, ինչպես նաեւ Վատիկանի աշխատակազմին արգելված է շփվել արտաքին աշխարհի հետ մինչեւ այն պահը, երբ կհայտարարվի նոր Պապի անունը: Նոր Պապի անունը կհայտնի ֆրանսիացի կարդինալ Ժան Լուի Տորանը: Տաճարի տարածքում հատուկ սարքեր են տեղադրված, որոնք արգելափակում են բջջային սարքերի ազդակները:
115 կարդինալները կփակվեն Սիքստինյան կապելլայում այնքան, մինչեւ կապելայից սպիտակ ծուխ բարձրանա՝ ազդարարելով նոր Պապի ընտրությունը:
Հարկ չկա ակնկալել, որ նոր Պապը կընտրվի առաջին իսկ քվեարկությունից հետո. Մասնագետների մեծ մասը 2-3 օրվա ժամկետ են նշում: Սիքստինյան կապելայի դռներն առաջին անգամ կարդինալների հետեւից փակվել են տեղի ժամանակով ժ. 16.30-ին (19.30 երեւանյանով):




























