Բրիտանացի հայտնի դերասան, գրող եւ երգիծաբան Սթիվեն Ֆրայը Սանկտ Պետերբուրգ է ժամանել՝ Ռուսաստանում ԼԳԲՏ-ի խնդիրների վերաբերյալ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար: Իր Twitter-ում Ֆրայը գրել է. «Վաղը Պետերբուրգ կմեկնեմ կինոնկարահանման համար: Ինչ-որ բան ինձ հուշում է` տաք հագուստ վերցնել»:
Հիշեցնենք, որ Սթիվեն Ֆրայը հանդես է եկել ի պաշտպանություն Պետերբուրգի սեռական փոքրամասնությունների` նույնասեռականության տարածումն արգելելու վերաբերյալ օրենքի ընդունումից հետո:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, Ֆրայի Twitter-լսարանը գերազանցում է 4,6 միլիոնը: Նա հաճախ է դիմում իր համացանցային ընկերներին` խնդրելով աջակցել այս կամ այն բարեգործական կազմակերպությանը: Ֆրայի խնդրանքը, որպես կանոն, շտապում են կատարել հարյուր հազարավոր համացանցային օգտատերեր:
Ինչպես նշել է ՎԶԳԼՅԱԴ-ը, Սթիվեն Ֆրային փառք է բերել «Ջիվս եւ Վուսթեր» սերիալը, որտեղ նա նկարահանվել է Հյու Լորիի հետ` ի վերջո դառնալով «Դոկտոր Հաուս», ինչպես նաեւ «Ուայլդ» ֆիլմը: Նաեւ հանդիսանում է հայտնի գրող եւ գրել է մի քանի հանրահայտ վեպ: Եւ, վերջապես, նրան համարում են «անգլիական ոգու կրողը»: Ֆրայը չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը:




























