Մարտի 14-ին, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Դատական կատարողների միջազգային միության 6-րդ ամենամյա աշխատաժողովին։
Աշխատաժողովի օրակարգով նախատեսված է հարկադիր կատարմանն առնչվող եվրոպական նախադեպային իրավունքի ներկայացում եւ վեճերի լուծման հնարավոր այլընտրանքային ընթացակարգերի, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն առնչվող այլ հարցերի քննարկում:



























