Չինական Հուանպու գետից շարունակում են խոզերի դիակներ հանել: Բանվորները նորանոր կենդանիների են հանում, որոնք ենթադրաբար գետն էին նետել մերձաա գյուղերի ֆերմերները: Խոզերի դիակների թիվը կարող է հասնել 10 հազարի: Շանհայի իշխանությունները շարունակում են հերքել, թե գետի ջուրը վտանգ է ներկայացնում մարդու համար:
Խոզերի դիակների ընդհանուր թիվն արդեն հասնում է 6 հազարի: Հուանպուի այն հատվածը, որտեղից հանել են դիակները, ապահովում է 23 միլիոն բնակչությամբ Շանհայի ջրի 20 տոկոսը:
Խոզերին գտել են դեռ մարտի 7-ին, սկզբում հաղորդվում էր մոտ 300 դիակների, ապա 1200-ի մասին: Երբ նրանց թիվն անցավ հազարից, ակնհայտ դարձավ, որ խոսքն արդեն բնապահպանական աղետի մասին է:
Խոզերի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք սատկել են մարդու համար ոչ վտանգավոր վիրուսիվ: Իշխանությունները նշում են,թ ե ջուրը վարակված չէ: Առայժմ աղետի հստակ պատճառները հայտնի չէ: Նախնական վարկածով, խոզերին գետն են նետել հարեւան Չժեցզյան նահանգի բնակիչները:






























