Բրիտանական խորհրդարանում Լեյբորիստների կուսակցությունից ընտրված պատգամավոր Դեվիդ Լեմին լուրջ մեղադրանք է առաջադրել BBC մեդիահոլդինգի դեմ։ Սիքստինյան կապելլայի տանիքի սեւ ծխի մասին թվիթը նրան ռասիստական է թվացել։ Ճիշտ է, ավելի ուշ խորհրդարանականը ստիպված է եղել ներողություն խնդրել, քանի որ Սիքստինյան կապելլայի վրա սեւ ծուխն ընդամենը նշանակում է, որ Պապը դեռեւս ընտրված չէ:
Ինչպես պարզաբանում է «Լենտա.ռու»-ն, մարտի 12-ի առավոտյան BBC-ին ուղիղ եթերում հետեւում էր Սիքստինյան կապելլայի տանիքի ծխին։ BBC News-ի Twitter-ի էջերից մեկում հրապարակված է եղել մի հաղորդագրություն. «Ծուխը սպիտա՞կ, թե՞ սեւ կլինի»։
Դեվիդ Լեմին այդ հաղորդագրությանն արձագանքել է այսպես. «BBC-ի այդ հիմար թվիթի անհրաժեշտությունը բացարձակ չկար։ Միթե մեզ իրոք պետք են հաջորդ Պապի ռասայի մասին անիմաստ ակնարկները»։ Երբ թվիթերի ընթերցողները բացատրել են պատգամավորին, թե ի՞նչ է նշանակում ծխի սեւ գույնը, Լեմին ներողություն է խնդրել. «Ականջին օղ անել. ներկայացուցիչների պալատի նիստերի ժամանակ թվիթներ չանել՝ միայն մեկ աչքով նայելով կարդացածիդ։ Ներեցեք, ընկերներ, սխալ եմ թույլ տվել»։
Հռոմի Պապի ընտրությունները Վատիիկանում ընթանում են երկրորդ օրն անընդմեջ։ Ոչ մարտի 12-ին, ոչ մարտի 13-ին կարդինալները չեն կարողացել տալ ապագա Պապի անունը։




























