Ժելեզնավոդսկում դատարանի առջեւ Հայաստանի քաղաքացի է կանգնել, նրան մեղավոր են ճանաչել երեք գոդվածներով՝ «բռնաբարություն», «սպանություն» եւ «գողություն»: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչությունից:

Քննության տվյալներով՝ 2012 թվականի հուլիսի 2-ին Հայաստանի քաղաքացի Մուրադ Գայամյանը հարբած վիճակում իր ծանոթուհուն քարշ է տվել Ժելեզնովոդսկի լճի մոտ գտնվող պահակի իր խուցը եւ բռնաբարել:

Դրանից հետո Գայամյանը ապօրինաբար մտել է մոտակայքում գտնվող սրճարանը, սպանել պահակին, սրճարանից գողացել 80 հազար ռուբլի եւ անհետացել, հաղորդում է «Ստավրապոլյե» հեռուստաալիքը:

Դատարանի որոշմամբ՝ Գայամյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, որը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, նրանից 1 մլն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում է բռնագանձվել ի օգուտ սպանվածի որդու: