ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ կնշանակի մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը՝ թուրք-ամերիկյան միության ամենամյա կոնգրեսի ժամանակ:
«Այդ նշանակումը ԱՄՆ պետքարտուղար Քերրիի համար ամենաառջնահերթ որոշումներից է: Կարեւոր է համապատասխան թեկնածու գտնելը՝ ներկա համանախագահին փոխարինելու համար: Քերրին կփորձի այդ նշանակումը կատարել պետքարտուղարի պաշտոնում իր պաշտոնավարման առաջին տարում»,-ասել է Ռուբինը, հաղորդում է APA-ն:
Նշենք, որ դեսպան Ռոբերտ Բրադկեն նախորդ տարվա դեկտեմբերին ավարտել է իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ: ԱՄՆ ժամանակավոր համանախագահ է նշանակվել դեսպան Յան Քելլին:



























