«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 15-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.29 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.1%-ով կամ 0.43 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3.15 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը նվազել է մինչեւ 413 դրամ: Վաճառքի փոխարժեքը 415-415.5 դրամ է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1.3064 դոլարին մոտ: Եվրոյի ամրապնդմանը նպաստել է այն տեղեկատվությունը, ըստ որի` փետրվարին Եվրոյի գոտում 12ամսյա գնաճը չի փոխվել` 1.8%:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.7196 ռուբլին: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ: