Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաղորդում են, որ Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ փետրվարի 12-ին, ժամը 13.35-ին, դատապարտյալ, 1984 թ. Արման Ազատյանի եւ 1982 թ. ծնված Աննա Հ.-ի տեսակցությունից հետո Ազատյանը խուզարկության է ենթարկվել, որի ընթացքում նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է 2 փաթեթ, խոշոր չափի` 0,032 գրամ «Բուպրենորֆին» թմրամիջոցի պարունակությամբ:

Կատարվում է նախաքննություն: