Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի-Նյուվադի մայրուղու մերձակայքում բնապահպանական տեսչության և մարզային ոստիկանության համատեղ միջոցառման արդյունքում ապօրինի որսագողության կասկածանքով զննության ենթարկված 5 քաղաքացիների ավտոմեքենայից առգրավվել է 2 հատ ԱԿՄՍ-74 և ԱԿ մակնիշի ինքնաձիգ, 84 հատ փամփուշտ, 1 հատ 12 տրամաչափի որսորդական հրացան, 5 հատ որսորդական ուսապարկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բնապահպանական տեսուչները Վայոց Ձորի մարզում առգրավել են 385 հատ կարաս և սիգ տեսակի ձուկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Որսի կանոնների խախտման համար երեք քաղաքացի (Արմավիրի մարզի Արաքս և Ջրառատ գյուղերի, Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչներ) վարչական տուգանքի են ենթարկվել 30 հազարական դրամ գումարով: