Հայ նկարիչ Արմեն Ռոչը մտադիր է  Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերից յուրաքանչյուրի հիշատակի կապակցությամբ թեյի խտացրած փաթեթներ:  Այդպիսով, նա ձգտում է ստեղծել կարճատեւ հավաքական ստեղծագործություն ` ի հիշատակ ցեղասպանության զոհերի, հաղորդում է «Nouvelles d'Arménie»-ին:

Նա պետք է հավաքի 1,5 մլն թեյի փոքրիկ փաթեթներ մինչեւ 2015թ. հունվարը: «Այսինքն, օրական 2000-4000 հատ: Դա թվում է անհնար, սակայն այդպիսին է եղել սպանվող հայերի օրական թիվը: Մենք արդեն  5000 փոքրիկ փաթեթ հավաքել ենք: Ռեստորանները, սրճարանները մեր ամենակարեւքր գործընկերն են»,-ասել է նախագծի համահեղինակ  Ժիլդա Գեղամյանը:

1993թ-ին Ֆրանսիա ժամանած Արմեն Ռիչը 2000թ-ին աշխատում է օգտագործված եւ չորացված թեյի տոպրակներով, որը նրան նվիրում են: «Յուրաքանչյուր փաթեթ դա կյանք է, շնչառություն,  ներկայություն, որը միասին ստեղծագործություն է ձեւավորում»-ասում է նա: Նրանց հարկավոր է  200քմ տարածք` թեյով հիշողության քարաձավ ստեղծելու համար: