Բելգիայում ատենակալների դատարանը 24-ամյա Քիմ դե Գելդերին մեղավոր է ճանաչել 4 մարդու սպանության մեջ, ով 2009 թվականին« Դենդերմոնդ քաղաքում դանակը ձեռքին հարձակվել է մզուր մանկապարտեզի վրա:
Դատավորն ընդգծել է, որ դատավճիռ կայացնելիս Գելդերը չի կարող հույս դնել մեղմ պատժաչափի վրա, քանի որ հոգեկան հիվանդ չէ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը: Տեղի օրենքներով՝ ամբաստանյալին մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում:
2009-ի հունվարին Գելդերը Բեթմենի ֆիլմից Ջոքերի հագուստով մտել է մսուր մանկապարտեզ եւ սկսել է դանակահարել բոլորին, ով հայտնվել է ձեռքի տակ: Նրա գործողությունների արդյունքում վիրավորվել է ավելի քան 20 մարդ, որոնցից 4-ը մահացել են: Զոհերից երկուսը երեխաներ են:
Ձերբակալությունից հետո Գելդերը հայտարարել է, որ «ձայն է լսում», որի կապակցությամբ նրա փաստաբանները մեղմ պատժի հույս ունեն: Սակայն դատական գործընթացի ժամանակ դատավորը եկել է եզրակացության, որ տղամարդն ուղղակի իրեն խելագարի տեղ է դնում:




























