ԱՄՆ-ում ձերբակալվել է  60-ամյա ֆրանսիացին, ով փորձել է ներկայանալ է որպես Ֆլորիդա չվերթի օդաչու:

Ֆիլիպ Ժերարին նկատել են օդաչուների խցիկում,  նա եղել է «Air Francе»-ի համազգեստով եւ կեղծ վկայական է ցույց տվել:  Նա հրաժարվել է իր տեղն զբաղեցնել օդանավում, որից հետո էլ նրան ձերբակալել են: Ֆանսիացուն մեղադրում են պետական միջոցների վատնման, փաստաթղթղի կեղծման, օդաչուի խցիկ ապօրինի ներխուժման մեջ:

Գործը հետաքննում է ամերիկյան ոստիկանությունը: Պարզվել է, գրանցման ժամանակ նրան մերժել են «էկոնոմից» «բիզնես կլաս» տեղափոխել,  ինչն էլ նման արարքի պատճառ է եղել, հաղորդում է BBC-ին: