Ամերիկյան Ջորջիա նահանգում դեռահասները գազանաբարո սպանություն են գործել։ Իր դաժանությամբ ապշեցնող սպանությունը կատարվել է մարտի 22-ին Բրանսվիկ քաղաքում՝ օրը ցերեկով։ Անչափահաս կողոպտիչների ձեռքի տակ են ընկել կինն ու նրա մեկ տարեկան երեխան։ Հանցագործները կալանավորվել են։

ՆՏՎ-ն, Associated Press-ին վկկայակոչելով, հայտնում է, որ 17-ամյա եւ 14-ամյա դեռահասները մոտեցել են մանկասայլակով կնոջը եւ գումար պահանջել։ Նրանցից ավագը 4 անգամ կրակել է Շերի Ուեսթին, գնդակները դիպել են կնոջ ականջին եւ ոտքին։ Այնուհետ վիժվածքները մոտեցել են մանկասայլակին եւ գնդակ արձակել երեխայի դեմքին։

Կնոջ խոսքով՝ դեռահասները փող են պահանջել, եւ երբ ինքն ասել է, թե չունի, պատասխանել են, որ նա երեխա ունի, որի վրա էլ վատնում է բոլոր փողերը։