Նուսա-Դուա կղզու հանգստի գոտում մարտի 23-ի ցերեկը հրդեհ է բռնկվել հինգաստղանի բուտիկ-հյուրանոցում։ Տեղի փրկարարների խոսքով՝ այս պահին հրդեհն արդեն մարվել է։
Միաժամանակ, «ՌԻԱ Նովոստին» պարզել է, որ զոհերի ու տուժածների մասին տեղեկատվություն չկա։ Ականատեսների խոսքով՝ կրակը տարածվել էր նաեւ հարեւան շենքերում։
Ռուսաստանցի մի զբոսաշրջիկ հայտնել է, որ դեռ ծուխ է բարձրանում, հրշեջները շարունակում են աշխատանքը։




























