Պակիստանի արեւելյան մասում խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել է 32 մարդ: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ ուղեւորատար ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրահաղորդակցման սյանը, որից հետո շրջվել է:
Նրա տվյալներով` 35 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, նախնական վարկածով, ավտովթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով գերազանցել է արագությունը:




























