Կիպրոսը, ԵՄ-ն եւ ԱՄՀ-ն համաձայնեցրել են կղզի-պետության բանկային եւ ֆինանսական համակարգի փրկության նոր ծրագիրը: Այդ մասին մարտի 25-ի առավոտյան հայտնել են ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները: Այդպիսով, երկրում դեֆոլտ չի լինի:

Հիմնականում վճիռները վերաբերել են կղզու երկրորդ խոշոր բանկի վերականգնմանը եւ 10 միլիարդ եվրո օգնության հաստատմանը: Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը բացատրել է, որ Կիպրոսի բանկերում մինչեւ 100 հազար եվրո ավանդները «երաշխավորված կլինեն»: Կիպրոսի երկրորդ խոշոր Laiki bank-ը անմիջապես կվերականգնվի եւ  կտարանջատվի «լավ» եւ «վատ» բանկերի, ընդ որոմ` վերջինս ժամանակի ընթացքում կդադարի գոյություն ունենալ:  Դեյսելբլումն ընդգծել է, որ Եվրախումբն արդեն Կիպրոսից էլ չի պահանջում 5,8 միլիարդ եվրո գումար հավաքել սեփական միջոցներից, հաղորդում է gazeta.ru-ն:

100 հազար եվրոն գերազանցող եւ չպաշտպանված ավանդները ըստ ԵՄ-ի օրենսդրության` կսառեցվեն: Նրանց զգալի հարկեի կենթարկեն ու կուղղեն երկրի տնտեսության փրկությանը: Ըստ Financial Times-ի` խոշոր ներդրումների հարկը կարող է  հասնել մինչեւ 40%:

Կիպրոսին վարկի առաջին փոխանցումը տեղի կունենա  երկու ամիս անց, հայտնել է Կայունության եվրոպական մեխանիզմի ղեկավար Կլաուս Ռեթլինգը: Ընդ որում` Կիպրոսի իշխանությունները պետք է  շարունակեն ֆինանսական օգնության վերաբերյալ բանակցություններn իրենց ռուսաստանցի գործընկերների հետ, կարծում է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը: