Մաքսային միությունում անդամակցության համար Ուկրաինան պետք է դուրս գա Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից կամ էլ վերանայի վերջինիս հետ պայմանագիրը: Այդ մասին «ՄԻՐ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ըստ վարչապետի` առաջին փուլում Ուկրաինան դիտորդ կդառնա Մաքսային միությունում եւ աստիճանաբար կհարմարվի միության երկրների հետ համագործակցության նոր ձեւաչափին: 

«Ուկրաինսկայա պրավդան» հաղորդում է, որ Ազարովը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանից ցանկանում է հասնել  գազի արդար գների:  «Մեզ ոչ մի նախապատվություններ էլ պետք չեն, մեզ գազի արդար գին է պետք: Իսկ ո՞ր գինը կարող է արադալինել:  Ենթադրոնք, «Գազպրոմը» գազը վաճառում է Լեհաստանի սահմանին,  մի կողմ թողնենք Ուկրաինայի տարածքով «Գազպրոմի»  առաքման տրանսպորտային ծախսերը, եւ կստանանք գազի արդար գին», - ասել է նա: