Ամերիկյան «ծովառյուծները» պատմել են Ուսամա բեն Լադենի մահվան` թվով երրորդ վարկածը: Նախորդ երկու վարկածները չեն համապատասխանում իրականությանը, ուստի գործողության եւս մեկ մասնակից որոշել է չլռել եւ գաղտնիության պայմանով CNN-ին պատմել է «ոչ պակաս հերոսական», սակայն ճշմարիտ վարկածը:
Նա համաձայնվել է զրուցել CNN_ի հետ, երբ Esquire հանդեսում ծավալուն հոդված է կարդացել` նվիրված Հրաձգի անունով հետեւակայինի: Հոդվածում ասվում էր, թե «ծովառյուծը» երեք անգամ կրակել է բեն Լադենին, երբ նա ձգվել է դեպի զենքը: «Նրա ճակատը սարսափելի տեսք ուներ, գանգում V-աձեւ անցք էր, իսկ ուղեղը հոսում էր գետնին: Ամերիկան չէր ցանկանա տեսնել դա»,- գրել էր Esquire-ը:
CNN-ի հյուրը պատմել է, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը: «Առաջին, բեն Լադենը չէր կարող ձգվել դեպի զենքը, քանի որ այն անհասանելի վայրում էր: Ապա, տղաներին խստիվ հարամյվել էր չկրակել գլխին, քանի որ դա կբարդացներ ճանաչման գործընթացը», նշել է զչրուցակիցը: Եւ երրորդ, բեն Լադենի իրական սպանողը դեռ երկար չի խոսի, որ չվտանգի իրեն:
Նա նաեւ պատմել է, որ երբ մտել են շենք, հետեւակայիններից մեկը տեսել է վերեւում «Ալ-Քաիդա»-ի առաջնորդին, կրակել եւ վիրավորել է: Զինվորականը վազել է վերեւ եւ նետվել երկու կանանց վրա` վախենալով, որ նրանց վրա կարող է ծահիդի գոտի լինել: Այդ ժամանակ մտել են մյուսները եւ սպանել բեն Լադենին: Նոր պատմությունը շատ մոտ է այն վարկածին, որը պատմել էր «Բարդ օր» գրքի հեղինակ Մարկ Օուենը (գործողության մասնակիցներից մեկի կեղծանունն է):




























