Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բանկերի դիմաց հերթ կանգնած կիպրոսցիներին խիստ վրդովեցրել է Թուրքիայի դրոշը պարզած ֆրանսիացի զբոսաշրջիկը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Նիկոսիայի Հանրապետության հրապարակին կից գտնվող բանկերի դիմաց հավաքվածները նկատել են, որ մի զբոսաշրջիկ պարզել է Թուրքիայի դրոշը։ Այդ ամենից վրդոված կիպրոսիները հարձակվել են զբոսաշրջիկի վրա՝ փորձելով ինքնադատաստան տեսնել։ Իսկ զբոսաշրջիկի ձեռքից խլած Թուրքիայի դրոշը պատառոտել են եւ այրել։

Ոստիկանները զայրացած կիպրոսցիների ձեռքից փրկել են ֆրանսիացի զբոսաշրջիկին եւ հարցրել, թե նա ինչո՞ւ է նման բան արել, ինչին ի պատասխան զբոսաշրջիկն ասել է, թե սիրում է Թուրքիայի դրոշը։ 

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: