Մոլորակի ամենաքրեականացված քաղաքների ցուցակը գլխավորել է Սան Պեդրո Սուլան. այնտեղ ամեն օր առնվազն երեք սպանություն է կատարվում: Հիմնականում բռնությունը տարածում են թմրակարտելների անդամները, որոնք իրենց անկաշկանդ են զգում աղքատության, անպօրինութան եւ արդարադատության անարդյունավետ համակարգի պայմաններում: Հանցագործներին ոչ ոք չի խանգարում, բոլորը, եւ առաջին հերթին` հենց հանցագործները գիտեն ոստիկանության կոռումպացված լինելու մասին, հաղորդում է Pravda.ru-ն:
Ամենավտանգավոր քաղաքների ցուցակը կազմել է Մեքսիկայում տեղակայված Հանրային անվտանգության եւ քրեական իրավունքի կազմակերպությունը: Փորձագետները հիմք են ընդունել 2012թ. քրեական վիճակագրությունը: Սան Պեդրո Սուլայից հետո ցուցակում Մեքսիկայի Սյուդադ Խուարեսն է, Բրազիլիայի Մասեոն եւ Մեքսիկայի Ակապուլկոն:
Սան Պեդրո Սուլայում Հարավային Ամերիկայի ամենաթույլ տնտեսությունն է: Բնակչության 70 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Շատերը հանցավորությունը բնականոն կյանքի իրենց միակ հնարավորությունն են համարում: Ոմանք էլ մեկնում են ԱՄՆ:




























