Քալիֆորնայի ճանապարհային ոստիկանության սպան կանգնեցրել է առանց սաղավարտի մոտոցիկլ վարող տղամարդուն, ով եղել է Զատկի նապաստակի հագուստով, բայց հետո որոշել է չտուգանել նրան, հաղորդում է CBS-Լոս Անջելեսը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Ոստիկանը պարեկություն է իրականացրել Սան Դիեգոյի մոտ գտնվող ավտոմայրուղում, երբ տեսել է Զատկի նապաստակի հսկայական հագուստով մոտոցիկլիստին, հաղորդում է Pravda.ru-ն:
Սպան անմիջապես կանգնեցրել է նրան, տուգանք գրել առանց սաղավարտի երթեւեկելու համար եւ հավելելո, որ նման հագուստը վատացնում է տեսանելիությունը եւ ճանապարհին կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել:
Այն բանից հետո, երբ նապաստակը հայտնել է, որ գնում է բարեգործական միջոցառման, սպան որոշել է սահմանափակվել բանավոր զգուշացմամբ: Ոստիկանի խոսքով՝ ինքն իր աշխատանքային պրակտիկայում կանգնեցրել է Սանտա Կլաուսների, բայց Զատկի նապաստակ առաջին անգամ է կանգնեցնում:




























