Քուվեյթի իշխանությունները հեռուստալրագրողներին հրավիրել է հանցագործների մահապատժին, մահապատիժը ցուցադրվել է ուղիղ եթերում: Իշխանությունների կարծիքով, կախաղան հանելու ցուցադրումը կստիպի չարագործներին` մտածել պատժի անխուսափելիության մասին եւ կհանգեցնի հանցավորության մակարդակի նվազման:
Երեք հանցագործներն էլ դատապարտվել են սպանության համար: Նրանցից մեկը` Պակիստանի քաղաքացին սպանել է ամուսնական զույգի, Սաուդյան Արաբիայի քաղաքացին` իր ընկերոջը, իսկ երրորդը` Քուվեյթում առանց գրանցման ապրող բեդուինը`իր ընտանիքին:
Մահապատիժն ուղեկցվել է Քուվեյթի բեդուինների բողոքի ակցիայով, նրանք կառավարությանը հիշեցրել են իրենց դրության մասին: Երկրի տարածքում տարբեր հաշվարկներով ապրում է 80-ից 120 հազար բեդուին, որոնք քաղաքացիություն չունեն, հայտնում է Utro.ru-ն:
Մահապատիժը տեղի է ունեցել Էլ-Քուվեյթի կենտրոնական բանտում:




























