Եթե հղի կինը դառնա պասիվ ծխելու զոհ, ապա նրա երեխայի մոտ, թերեւս, վարքի հետ կապված խնդիրներ կլինեն, գրում է Zee News-ը: Ընդ որում բավարար է օրական պասիվ ծխելու 30 րոպե, որպեսզի ուշադրության դեֆիցիտի եւ ագրեսիվության ռիսկը հինգ տարում աճի առնվազն երկու անգամ:

Այսպիսին են հոգեբանների եզրակացությունները: Նրանք գնահատել են ավելի քան 600 զույգ երեխաների եւ մայրերի: Մայրերի 37 տոկոսը հղիության ընթացքում առնչվում են ծխախոտի ծխի հետ: Այդ խմբի մայրերի երեխաների 25 տոկոսը վարքի հետ կապված խնդիրներ են ունեցել: Նման բարդություններ ունեցել են այն երեխաների 16 տոկոսը, որոնց մայրերը ծխի հետ չեն շփվել, հայտնում է Meddaily.ru-ն:

Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են նաեւ կողմնակի գործոններ, օրինակ ծնողների հոգեկան խնդիրները, ծնողի տարիքը, երեխայի սեռը, արյան մեջ կապարի մակարդակը: Ի դեպ, ոչ բոլոր սիգարետներն են միատեսակ վտանգավոր: Օրինակ չինական սիգարետները երեք անգամ շատ ծանր մետաղներ (կապար, կադմիում, մկնդեղ) են պարունակում, քան կանադականները: Իսկ այդ մետաղներն ուղղակի կապված են վարքի խնդիրների հետ: