Ապրիլի 1-ից հնարավոր կլինի պատվիրել բելգիական լյուքս համարներ, որտեղ մնացել են պետությունների նախագահներն ու ղեկավարները։ Նման համարի արժեքը մեկ գիշերվա համար կլինի 10 հազար ֆունտ, գրում է Km.ru-ն։

Լյուքս համարը ձեւավորված է XVIII-րդ դարի ոճով։ Վիկտորիա թագուհու սիրելի հորեղբոր՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ի պատվին «բելգիական» անվանված համարն իր կառավարման ամենասկզբում զբաղեցրել են Թագուհին ու Էդինբուրգյան դուքսը։ Համարի պատերին կախված են տարբեր դարաշրջանների միապետականների դիմանկարներ, ինչպես նաեւ հայտնի նկարիչներ Կանալետոյի եւ Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքները։

Մնալու արժեքի մեջ են մտնում նաեւ այգու այցելությունը, Բնուքինգհեմյան պալատում շրջայցը, նախաճաշն ու Wi-Fi-ը։ Լրացուցիչ վճարի դիմաց տրամադրվում են մատուցողի ծառայություններ։ Թույլատրվում է կենդանիների մուտքը։