Զբոսաշրջիկները զանգվածաբար հրաժարվում են Հնդկաստան մեկնել այդ երկրում բռնաբարությունների մասին հաճախակիացած հաղորդագրությունների պատճառով։ Տուրօպերատորները հաշվել են, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հնդկաստան եկել է 35% -ով ավելի քիչ կին, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում, իսկ զբոսաշրջիկների ընդհանուր հոսքը պակասել է 25%-ով։
ASSOCHAM հետազոտական ընկերությունը հաղորդում է, որ Հնդկաստանի տուրօպերատորների 70% -ն արձանգրել է արդեն ծրագրված ճամփորդություններից հրաժարվելու զանգվածային դեպքեր։ Ընդ որում այդ անմխիթար վիճակագրությունը գրանցվում է 2013 թվաըկանի սկզբից եւ առայժմ ոչինչ չի փոխվում, հաղորդում է Independent-news.ru-ն։
Լայն հասարակական արձագանք է ստացել ավտոբուսում խմբակային բռնաբարության դեպքը, ինչից հետո տուժած աղջիկը հիվանդանոցում մահացել է։ ԶԼՄ-ներում բազմիցս հաղորդվել է օտարերկրյա կին զբոսաշրջիկների նկատմամբ սեռական բռնության այլ փատերի մասին եւս։




























