Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դատարանը պարտադրել է Powerball վիճակախաղի հաղթողին ալիմենտներ վճարել իր երեք երեխաների մորը: Ինչպես հաղորդում է CNN-ը, Պեդրո Քեսադան, ով 338 մլն դոլար էր շահել, պետք է երեխաների համար վճարի 30 հազար դոլար: Տղամարդը հինգ երեխա ունի, հայտնում է Lenta.ru-ն:

Դոմինիկյան Հանրապետությունից ներգաղթած եւ Նյու Ջերսիի Փասեյք քաղաքում բնակվող 44-ամյա Քեսադան վիճակախաղը հաղթել էր մարտի վերջին: Տոմսը նա գնել էր ալկոհոլ վաճառող փոքրիկ մի խանութից: Հարկերի վճարումից հետո նրան կմնա 152 մլն դոլար:

Երբ նա իմացել էր իր հաղթանակի մասին, նշել էր, թե օգնելու է կարիքավորներին: