Աուտիզմի խնդրի մասին տեղեկությունների տարածման համաշխարհային օրը նշանակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 2008 թվականի հունվարի 21-ի որոշմամբ: Այդ ամսաթվի նպատակը նման անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց օգնելն ու նրանց կենսամակարդակի բարձրացումն է:

Աուտիզմով տառապող երեխաների թիվն աշխարհի բոլոր տարածաշրջաններում շատ բարձր է եւ ահռելի հետեւանքներ է թողնում երեխաների, նրանց ընտանիքների, հանրության եւ համայնքի համար: Ենթադրվում է, որ ապրիլի 2-ին հատուկ պետական եւ հասարակական կազմակերպությունները պետք է տարածեն այդ հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ, օրինակ դասախոսություններ անցկացնեն կամ թռուցիկներ տարածեն:

Աուտիզմը նյարդային համակարգի կայուն զարգացման խախտումն է, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այս հիվանդությունն ախտորոշվում է երեք ախտանշաններով. սոցիալ փոխգործունեության անբավարարվածությամբ, փոխադարձ կապի խախտմամբ եւ հետաքրքրությունների սահմանափակ շրջանի ու վարքագծի կրկնության դեպքում: