Ստամբուլից ոչ հեռու ծովում բռնկված նավից թուրք փրկարարները տասնյակ զբոսաշրջիկների են տարհանել, այդ թվում՝ արտասահմանցի, հայտնում է Reuters-ը:
Ըստ նախնական տեղեկության`օպերատիվ օգնության շնորհիվ ոչ ոք չի լուրջ չի վնասվել, բոլոր զբոսաշրջիկները ողջ են եւ միայն մի քանիսն են աննշան թունավորվել ծխից: Այրվող նավից մարդկանց տեղափոխել են երկու այլ շոգենավեր, որից հետո հասցրել են ափ: Այրվել է նավի հետնամասը: Հետաքննությունը պետք է պարզի հրդեհի պատճառը, հաղորդում է lenta.ru-ն:




























