Թուրք հայտնի դաշնակահար Ֆազըլ Սայը թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ ժողովրդի դավանած կրոնական արժեքները վիրավորելու համար։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 3 քաղաքացիներ դիմել էին դատախազություն՝ բողոքելով, որ հայտնի դաշնակահար Ֆազըլ Սայը Twitter-ում թողած գրությունով վիրավորել է իսլամը եւ իսլամը դավանողներին։
Ստամբուլի քաղաքացիական գործերով 19-րդ դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դաշնակահարի փաստաբանները պնդել են, թե Ֆազըլ Սայը նպատակ չի ունեցել վիրավորել իսլամը, իսկ բողոքողներն այդ ամենը չափազանցացրել են։
Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները եւ Ֆազըլ Սային դատապարտել է 10 ամսվա ազատազրկման՝ ժողովրդի դավանած կրոնական արժեքները վիրավորելու համար։


























