Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 18-ին, ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նրա մեկ այլ հրամանագրով` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։