Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկություոնները, թե նշանակվելու է դեսպան:
«Երբ առաջին անգամ շրջանառեցին այդ լուրերը՝ մտածեցի կատակ է: Բայց երբ մամուլը կրկնում է՝ երեւի շատ է ցանկանում ազատվել կրթության եւ գիտության նախարարից իր կողմից առավել սիրված մեկ այլ գործչի համար, կամ էլ՝ շատ է ցանկանում, որ ես իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Մնացել է 20 օր՝ կառավարության կազմակերպմանը, չեմ կարծում, որ բյուր ընթերցողները կարիք ունեն իրենց օրակարգը լցնել իմ աշխատանքի տեղավորման հարցերով»,- ասաց Ա. Աշոտյանը:




























