Վերջին աճուրդի ընթացքում Apple կորպորացիայի արժեթղթերը 5,5%-ով արժեզրկվել են՝ հասնելով մինչեւ 402,80 դոլարի։ Դա ամենացածր արժեքն է ՝սկսած 2011թ-ի դեկտեմբերից:
Արժեթղթերի գնի անկման արդյունքում Apple-ը նորից, այս տարի արդեն երկրորդ անգամ զրկվել է աշխարհի ամենաթանկ կազմակերպությունը լինելու կոչումից։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ նրա շուկայական գինը կազմում 378 միլիարդ դոլար, այն ժամանակ,երբ Apple-ի հիմանական մրցակցի՝ Exxon Mobil-ի կապիտալը կազմում է 385 միլիարդ դոլար։
Արժեթղթերի արժեքազրկումը տեղի է ունեցել 2013թ-ի առաջին ամիսների եկամտի զեկուցումից հետո ներդրողների չարդարացված սպասելիքների հետեւանքով։ Ենթադրվում է, որ կազմակերպությունն այս 10 տարիների ընթացքում առաջին անգամ կհայտնի եկամտի անկման մասին։
Apple-ի արժեթղթերի գնի իջեցման մեկ այլ պատճառ է հանդիսանում Cirrus Logic կազմակերպության հայտարարությունը վաճառքի նվազման մասին, վերջինս չիպերով է մատակարարում Apple-ին մասնավորապես iPhone-ի եւ iPad- ի արտադրության համար։ Apple-ում այդ հայտարարությունը չեն մեկնաբանում, բայց փորձագետները կարծում են, որ ճգնաժամը կշարունակվի մինչեւ հունիս։
2013թ-ի հունվար ամսին Apple-ն աշխարհի ամենաթանկ կազմակերպության կոչումը զիջել է Exxon Mobil-ին։ Սակայն վերջինս չի կարողացել երկար ժամանակ պահպանել առաջատարությունը։ Մի քանի օր անց Apple-ը վերականգնել է իր արժեթղթերի գինը։




























