Վանի Հարյուրամյա համալսարանի մամուլի բաժնում աշխատող Մուրադ Ջաջիմը տան պատշգամբից արված լուսանկարում տարօրինակ պատկեր է հայտնաբերել։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Վանի Հարյուրամյա համալսարանի մամուլի բաժնում աշխատող Մուրադ Ջաջիմը նշել է, թե երեկոյայն մաքուր օդ շնչելու համար դուրս է եկել պատշգամբ, սակայն տեսնելով շենքերի լույսերի գեցեկությունը, որոշել է լուսանկարել դրանք։

Ջաջիմը պնդել է, թե առաջին լուսանկարն անելուց հետո ուսումնասիրել է այն՝ հասկանալու թե ինչպես ստացվեց, երբ լուսանկարում տարօրինակ պատկեր է հայտնաբերել։  Ջաջիմը շարունակել է լուսանկարել, սակայն տարօրինակ պատկերն այլեւս չի երեւացել լուսանկարների մեջ։

Ջաջիմը պատմել է, թե այդ տարօրինակ լուսանկարը ցույց է տվել բազմաթիվ մարդկանց, սակայն հստակ բացատրություն չի ստացել։ «Ոմանք ենթադրում են, որ լուսանկարում հայտնված պատկերը մագնիսական դաշտի հետ է կապված կամ ակն լույսային պայթյուն է»,-ասել է Մուրադ Ջաջիմը։