Ցեղասպանությունը գլոբալ երեւույթ է: Մեկ տարի անց մենք կնշենք Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցը: Օգտվելով դրա սկսվելուց` թուրքերը ցեղասպանություն իրականացրին` կոնկրետ էթնիկ խումբ ոչնչացնելու նպատակով: Այդ մասին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով, 1915թ. սարսափելի իրադարձությունների արձագանքը լսվում է մինչ օրս, ընդ որում նույնիսկ ՄԱԿ-ի կոնվենցիան ի վիճակի չեղավ կանխելու այլ ցեղասպանություններ: Դեմոյանը հիշեցրել է Ադոլֆ Հիտլերի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»: «Այսօր մենք ականատեսն ենք արյունոտ իրադարձությունների ռուանդայում, Բալկաններում: Աշխարհը դասեր չքաղեց»,- ամփոփել է Դեմոյանը:




























