Ֆրանսիական Բուշ-դյու-Ռոն թաղամասում ապրիլի 18-ին 1915 թվականի հայերի ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին Մարսելի արխիվի շենքին բաներ է բացվել։ Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը։
Անմեղ զոհերի հիշատակը հարգանքի տուրք մատուցելու համար միջոցառմանը հավաքվել է ավելի քան 200 մարդ՝ քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Պաշտոնյաներից ներկա են եղել Բուշ-դյու-Ռոնի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասը, Հաշմանդամների ու օտարացման դեմ պայքարի հարցերով նախարար-պատվիրակ Մարի Արլետ Կարլոտին, Բուշ-դյու-Ռոնից պատգամավոր Անրի Ժիբրայելը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, Մարսելի քաղաքային խորհրդական Պասկալ Շամասյանը եւ այլոք։




























