Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, Բոսթոնի ահաբեկիչների հետ կապված լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, նշել է, թե իրականությանը համապատասխանում է, որ նրանք եղել են Թուրքիայում, սակայն 10 տարի առաջ։
Թուրքական Internethaber.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե Բոսթոնի ահաբեկչության հետ կապ ունեցող 2 եղբայրներից Տամերլիան Ցարնաեւը ղըրղըզական անձնագրով եւս 3 հոգու հետ 2003 թվականի հուլիսի 9-ից մինչեւ հուլիսի 19-ը գտնվել է Թուրքիայում։
Նշենք, որ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, թե 26-ամյա Տամերլան եւ 19-ամյա Ջոխար Ցարնաեւները, ըստ լուրերի, կարող էին ԱՄն ժամանել Թուրքիայից։
Հիշեցնենք, որ պայթուցիկ երկու սարքերը գործարկվել էին ապրիլի 15-ին, Բոսթոնի մարաթոնի եզրագծի մոտ: Զոհվել էր 3 մարդ, 183-ը` մարմնական տաբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:



























