Բոսթոնի ահաբեկչության կասկածյալներ Ջոհար եւ Տամերլան ցարնաեւների մայրը` Զուբեյդաթ Ցարնաեւան ձերբակալվել էր ԱՄՆ ոստիկանության կողմից Քեմբրիջ քաղաքում 1624 դոլարի ապրանքներ գողանալու համար:
Դեպքը տեղի էր ունեցել 2012թ. հունիսին: 45-ամյա կնոջը ներկայացվել էին մեղադրանքներ երկու կետերով: Չի հաղորդվում, թե կինն ինչ պատժի է արժանացել, հայտնում է Lifenews-ը:
Ցարնաեւայի երկու որդիներին կասկածում են Բոսթոնում ապրիլի 15-ին մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացնելու մեջ:
26-ամյա Տամերլան Ցարնաեւը սպանվել էր ոստիկանության հետ հրաձգության ժամանակ, Ջոխար Ցարնաեւին այժմ որոնում է ոստիկանությունը: Որոշ տվյալներով, նա գտնվում է Ուոթերթաուն քաղաքում:




























