Ապրիլի 19-ի գիշերը Բաքվում ձերբակալվել է «Թյուրք Օղուզ» գեյ-բարի սեփականատեր, ոմն Թուրան Իլիկը, ով թուրքական քաղաքացիություն ունի:

Vesti.az-ի փոխանցմամբ, ձերբակալվածին փոխանցել են ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վարչությանը, եւ ներկայումս պատրաստվում են արտաքսել նրան: Իլիկին արգելել են առաջիկա հինգ տարում երեւալ Ադրբեջանում:

Բաքվի կենտրոնում տեղակայված գեյ-բարը վերջերս հայտնվել է քրեական քրիոնիկոններում: Մարտի կեսերին այնտեղ ոտքից դանակահարել էին մի երիտասարդի: Ականատեսի վկայությամբ, մի քանի մարդ դուրս էր եկել բարից եւ հետապնդել զոհին, ծեծել ու դանակահարել: Տուժածին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ կասկածյալներին` բռնել:

Ոստիկանությունը պնդում է, որ բարում մարդկանց ներգրավում էին մարմնավաճառության մեջ: 8 տրանսվեստիտների եւ տրանսսեքսուալների նկատմամբ արձանագրություն է կազմվել, նրանք հաշվառման են կանգնել: Նույնասեռականների հաստատությունը փակվել եւ կնքվել է: