Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.05-ին տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 21/1 տան բնակիչ՝ 35-ամյա Ա. Վարակյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախնական տվյալներով տուժածը այրվածքները ստացել է Արթիկ քաղաքի գերեզմանատանը խնկամանում կրակ անելուց:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: