Ապրիլի 7-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 17-ամյա Նարեկ Ս.-ն, ով ապրիլի 19-ին, ժամը 19.45-ին, հրավիրվել է Շենգավիթի բաժին եւ քննչական գործողությունների արդյունքում՝ նրան առաջադրվել է մեղադրանք:




























