Ռուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամները համաձայնության են եկել Բոլոտնայա հրապարակում անցյալ տարվա մայիսի 6-ի իրադարձությունների տարելիցին նվիրված ակցիայի տեղի ու ձեւաչափի մասին։ Այս մասին հաղորդվում է ԸՀԽ անդամ Սերգեյ Ուդալցովի միկրոբլոգում։
«Եվ այսպես, մայիսի 6-ին, Բոլոտնայա հրապարակի իրադարձությունների տարելիցին, Մոսկվայում տեղի կունենա ընդդիմության երթը, որը կավարտվի հանրահավաքով։ Դիմումը կներկայացվի ապրիլի 22-ին», - ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է Utro.ru-ն։ Ակցիայի կարգախոսը կլինի «Հանուն ազատության» նշանաբանը։
Ընդդիմադիրները ծրագրում են ակցիան համաձայնեցնել երեկոյան ժամի համար։ Ենթարդյալ երթուղին Կալուգայի հրապարակից Յակիմանկայով կձգվի մինչեւ Բոլոտնայա հրապարակ։
2012 թվականի մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում մոսկովյան իշխանությունների հետ համաձայնեցված «միլիոնների երթը» վերաճել էր ցուցարաների ու ոստիկանների բախման։ Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում էր երթին ու հանրահավաքին խոչընդոտելու մեջ։ Ոստիկանությունն ընդդիմությանը մեղադրում էր դիտավորյալ սադրանքի մեջ։ Անկարգություններ էին տեղի ունեցել, ձերբակալվել էր ավելի քան 400 մարդ։




























