Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 14.53-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 ԲԿ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի շենքերից մեկի բնակիչ՝ 5-ամյա Հունան Աթաբեկյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատվել են միջին ծանրության: