Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.14-ին, մարվել` 15.21-ին: Այրվել է «Պեժո 206» մակնիշի 27 ՍՕ 609 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` մասամբ: