Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 17.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արազափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի 32 ՏՍ 259 համարանիշի ավտոմեքենանան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Վթարի հետեւանքով՝ 22-ամյա Արթուր Եղիազարյանը եւ 27-ամյա Սարգիս Հարությունյանը արգելափակվել են ավտոմեքենայի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից եւ տեղափոխվել Արմավիրի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























