58-ամյա Մայա Դ,-ն եւ նրա դուստրը` 32-ամյա  Զինաիդա Մ.-ն մեղադրվում են «Երեւան Սիթի»-ից գողության փորձ կատարելու մեջ: Արաբկիր Քանքաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Մայա Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության է եկել իր դստեր` 32-ամյա  Զինաիդա Մ.-ի հետ եւ փորձել են միասին գաղտնի հափշտակել ընդհանուր 10,034 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային իրեր Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177  հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով (գողություն, որը կատարվել է մի  խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-պատիկից 1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5  տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: