Աթենքում թվային թանգարան կբացվի` նվիրված փիլիսոփա Պլատոնի կյանքին եւ գործունեությանը: Այն կստեղծվի «Akadimia Platonos» հնագիտական գոտում, անտիկ շրջանի մտածողի ստեղծած ակադեմիայի տարածքում:
Ծրագիրը կիրականացնի Հելլենիզմի համաշխարհային հիմնադրամի կողմից` Հունաստանի կրթության նախարարության եւ Աթենքի մունիցիպալիտետի աջակցությամբ: Ցուցադրությունը կներկայացվի մուլտիմեդիա տարբերակով. կներկայացվեն Հին Հունաստանի հանրահայտ մտածողի կյանքի եւ ուսմունքի բոլոր ասպեկտները:
Ակնկալվում է, որ նոր թանգարանը կավելացնի «Akadimia Platonos»-ի այցելուների թիվը:




























